Ադրբեջանը տարածել է Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի ձերբակալության կադրերը

Ադրբեջանը տարածել է Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի ձերբակալության կադրերը

Ադրբեջանի ​​անվտանգության ծառայությունը տարածել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին։

Ինչպես հաղորդում է  APA-ն, երեքն էլ մեղադրվում են զինված խմբավորումների կազմակերպմանն ու ստեղծմանը մասնակցելու, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով վարժանքների անցկացման և այլնի մեջ։

Արցախի նախկին ղեկավարները սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ագրեսիայից հետո ձերբակալվել են Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։