Ադրբեջանի տարածքում ուժգին երկրաշարժ է գրանցվել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է Լերիք կայարանից 27 կմ դեպի արեւելք` տեղական ժամանակով ժամը 07:43-ին, աղբյուրը գտնվել է 18 կմ խորության վրա։
Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժը էպիկենտրոնում զգացվել է մոտ 5 բալ ուժգնությամբ։