«Ալեն Սիմոնյանը Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք` միայն թե Վանեցյանին չկպնենք»

Գորգիսյան Սիմոնյան Վանցեյան

«Ալեն Սիմոնյանը Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք` միայն թե Վանեցյանին չկպնենք»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։

Երբ 7-րդ գումարման Ազգային Ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք` միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ:

Բնականաբար, Մարուքյանը նրան ուղարկեց հեռու հեռուներ։

Երբ այսքանից հետո, Սիմոնյանը խստորեն քննադատում է Վանեցյանին, արդեն կարող ենք չզարմանալ, որ նա հաճախակի է մոռանում և ուրանում է իր անցած ճանապարհը։

Այսպիսով՝ փաստում ենք, որ պարոն Սիմոնյանի համար սովորական է երբեմնի ընկերներին սևացնելով և զրպարտելով, շեֆերի մոտ ամրապնդել իր դիրքերը»։