Ալիևը պղծել է Արցախի դրոշը՝ լուսանկարվելով դրա վրա կանգնած
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտից նոր սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Նրա խոսքով, «եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռեւանշի մասին, թող ուշադիր նայեն» Արցախի նախկին ղեկավարների գերեվարման կադրերը։ Ալիևը վերջիններիս ծաղրածու է անվանել։
«Հետաքրքիր է՝ այս շենքերից մեկում նստած մարդը, ով իրեն «վարչապետ» էր կոչում, կհամարձակվի՞ այսօր մեզ սպառնալ։ Այսօր քննչական մեկուսարանում նրան նույնպես թեյ են մատուցում…»։
![](https://socialblog.am/wp-content/uploads/2023/10/aliev-2.jpg)
Նա խոստացել է, որ ադրբեջանցիները «հավերժ» կմնան Արցախում։
Ալիևը պղծել է նաեւ Արցախի դրոշը՝ լուսանկարվելով դրա վրա կանգնած։
Ադրբեջանի նախագահը լուսանկարվել է նաև Արցախի նախագահական նստավայրում։