Ալիևը Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ է բարձրացրել

Ալիևը Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ է բարձրացրել

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում բարձրացրել է Ադրբեջանի պետական ​​դրոշը և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստեփանակերտի վարչական շենքի վրա արդեն տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ալիևը դրոշ է բարձրացրել նաև Մարտակերտում և Սարսանգի ջրամբարի մոտակայքում։