Ակցիայի վայրից հիվանդանոց տեղափոխված երգիչ Արսեն Գրիգորյանը սալջարդ ունի, հետազոտվել և դուրս է գրվել

Ակցիայի վայրից հիվանդանոց տեղափոխված երգիչ Արսեն Գրիգորյանը սալջարդ ունի, հետազոտվել և դուրս է գրվել

Երգիչ Արսեն Գրիգորյանին (Մրո) շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, հետազոտվել է և դուրս գրվել, այս մասին Factor.am-ին հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ երգիչն անհանզանդության ակցիաների ժամանակ բերման ենթարկվելիս ոտքի վնասվածք է ստացել։

Արսեն Գրիգորյանի հնարավոր վնասվածքի վերաբերյալ էլ բժշկական կենտրոնից պարզաբանեցին․ «Որևէ վնասվածք չի հայտնաբերվել, իսկ մանրամասներն իրենից հարցրեք»։

Իսկ երգչի տեղեկացմամբ՝ կոտրվածք չունի, բժիշկները սալջարդ են ախտորոշել, հիմա դժվարությամբ է քայլում։

«Ցավեր ունեմ, դեղեր են նշանակել, ձեռնափայտով եմ քայլում, մի քանի օր ժամանակ է պետք»,- հավելեց նա։

Արսեն Գրիգորյանի խոսքով՝ ոստիկանության Էրեբունու բաժանամունքից են իրեն հիվանդանոց տեղափոխել։

«Ակցիայի ժամանակ մայթին կանգնած էին և միանգամից կարմիր բերետավորները հարձակվեցին մեզ վրա։ Ասեցի՝ ի՞նչ եք անում, բայց միանգամից բռնեցին ձեռքերիցս, այդ ընթացքում հարված են հասցրել աջ ոտքիս ազդրին։

Հետո 4-5 բերետավոր ինձ բռնեցին և նստեցրեցին ոստիկանության մեքենան և բերման ենթարկեցին։

Ոստիկանության բաժանմունքում ոտքի վրա չէի կարողանում կանգնել, հենց իրենք էլ շտապօգնություն են կանչել, բժիշկն էլ ասեց, որ պետք է հիվանդանոց տեղափոխել»,- պատմեց երգիչը։