«Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց Վայք համայնքում». վրաերթի զոհ է դարձել 8-ամյա Արեն Եղոյանը

Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց Վայք համայնքում. վրաերթի զոհ է դարձել ութամյա Արեն Եղոյանը։

Այս մասին հայտնում են Վայքի հիմնական դպրոցից։

«Վայքի հիմնական դպրոցի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում հարազատներին անմեղ փոքրիկի ցավալի կորստի, անսպասելի մահվան կապակցությամբ»,-նշված է ցավակցական գրառման տեքստում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 1-ին Վայքի տարածքում 19-ամյա երիտասարդը իր վարած Mercedes-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխային, որը հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։