Ամերիկացի գաճաճ ամուսինները Հայաստանում տղա երեխա են որդեգրել

Ամերիկացի գաճաճ

Ամերիկացի գաճաճ ամուսինները Հայաստանում տղա երեխա են որդեգրել։

Ամերիկյան «FOX31» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Կոլորադոյում բնակվող ամուսնական զույգի մասին, որը Հայաստանից տղա երեխա է որդեգրել։

Բրենթ և Քելսի Հարիսները Դավիթ անունով տղային առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում։ Նրան որդեգրելու համար ամուսինները պատրաստել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Հայաստանում սպասել դատարանի որոշմանը։

«Հիշում եմ, երբ առաջին անգամ ինձ մայրիկ ասաց, դա յուրահատուկ զգացողություն էր»,- ասել է Քելսին։

Ռեպորտաժում ասվում է, որ Հարիս ընտանիքի բոլոր անդամները գաճաճ են։ Նոր ընտանիքում Դավթին Քելվին են անվանում։

Հարիս ընտանիքը «Positive Impact Fund» նոր նախագիծ է ձեռնարկել GoFundMe կայքում, որի նպատակն է Հայաստանի մանկատների վիճակը բարելավել, օգնել գաճաճ երեխաներին ընտանիք գտնել։

Աղբյուր՝ shantnews.am