«Ամուսինս չի առարկում, հակառակը` աջակցում է». Սիլվա Հակոբյան

Սիլվա Հակոբյան ամուսին

«Ամուսինս չի առարկում, հակառակը` աջակցում է». Սիլվա Հակոբյան

BRAVO.am-ը գրում է․ Առաջին դեպքը չէ, երբ օտարերկրացի երգիչ-երգչուհիները կրկնօրինակում են Սիլվա Հակոբյանի երգերը:

Երգչուհին վերջերս պարզել է, որ արաբ երկու կատարողներ առանց թույլտվության կատարում են իր «Կամաց-կամաց» երգը:

«Նրանցից մեկն այդ երգը երգել է «MBC The Voice» նախագծի շրջանակում, իսկ մյուսը նույնիսկ տեսահոլովակ է նկարահանել: Հստակ ամսաթվով չեմ կարող հիշել՝ երբ են հրապարակել այդ հոլովակները, բայց որ իմ երգի «YouTube»-ում հայտնվելուց հետո է, հաստատ:

«Կամաց-կամաց» երգը կատարել եմ 2015թ.-ին՝ Հանրայինի Ամանորի թողարկման ժամանակ, այդ օրերին էլ հայտնվել է համացանցում»,- պատմել է Սիլվան:

Երգչուհին ժպիտով է վերաբերվում կրկնօրինակումներին.«Նախկինում նեղվում էի, նյարդայնանում, բայց տարիների ընթացքում փորձ եմ ձեռք բերել: Անհաշիվ են իմ երգերի կրկնօրինակումները:

Չեմ կարող ասել, թե քանի ազգի ներկայացուցիչ է երգել իմ «Գիշեր է» երգը: Նաեւ ուրախ եմ, որ դրանք այդքան տարածում են ստանում:

Չեմ պատրաստվում քայլեր ձեռնարկել. այնքան շատ են նման դեպքերը, որ ժամանակս չի բավականացնի բոլորով զբաղվելու համար»:

Սիլվան աշխատանքային ակտիվ տարի է խոստանում.

«Գործը եռում է, տարին դեռ նոր է սկսվել, պետք է հասցնեմ մի շարք ծրագրեր իրականացնել: Սպասվող նորությունների մասին չեմ խոսքի, քանի դեռ ամեն բան հստակ չէ:

Այս պահին էլ ձայնագրման ստուդիայում եմ. զուգերգ ենք պատրաստում, ինչն անակնակալ է իմ հանդիսատեսին»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում