Այլևս գրավիչ չէ «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի համար, մենք նախընտրում ենք իրանական երթուղին. Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են այն պնդումները, թե Ադրբեջանը կարող է ուժ կիրառել Հայաստանի տարածքով միջանցք բացելու համար, փոխարենը պնդում են, որ շուտով կարող է կնքվել կայուն խաղաղության պայմանագիր:
Politico լրատվականը ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին: Հեղինակը զրուցել է Ադրբեջանի արտգործնախարարի, Ադրբեջանի նախագահի օգնականի հետ:
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություններ կան:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ Político-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական ճանապարհով և հարձակվել Սյունիքի վրա։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ըստ Հաջիևի, կորցրել է իր գրավչությունը․«Փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ»,- ասել է Հաջիևը: