Այլ երկրում Արթուր Վանեցյանը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից. Տիգրան Հակոբյան

Այլ երկրում Արթուր Վանեցյանը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից. Տիգրան Հակոբյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Նոր տեսա պարոն Ա․ Վանեցյանի հրապարակավ հրճվանքը իր երկու տարեկան երեխայի հնչեցրած կարգախոսով։

Կարծիքս․ նորմալ պետություններում հասարակությունն ու պետական ինստիտուտները արժեքավորում են երեխաների կրթությունը, դաստիարակությունը, արժեքային համակարգի ձեւավորումը, պաշտպանում են նախադպրոցական տարիքի փոքրիկների հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը։

Եւ եթե լինեինք այդպիսի պետություն՛ ապա պ-ն Վանեցյանը հանրային պարսավանքի կարժանանար, իսկ համապատասխան մարմինները կսկսեին ուսումնասիրել պ-ն Վանեցյանի ընտանիքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, եւ այդ ուսումնասիրության արդյունքում հայրիկը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից»։

Նշենք, որ վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ասել էր, որ իր 2 տարեկան աղջնակը, հագուստի վրա ամրացված տեսնելով Արցախի դրոշը, գոչել էր. «Առանց թուրքի Հայաստան»: Վանեցյանի սույն հայտարարությունը քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում: