Այն շատ հայտնի է, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչ է անունը
Կոճապղպեղը ժողովրդական բժշկական այն հազվադեպ միջոցներից է, որը ընդունված է ավանդական բժշկության կողմից։
Գիտական հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ դրա օգտակար հատկություններից շատերը իրական են։ Բժշկության մեջ սովորաբար օգտագործում են այդ բույսի փոշին, յուղը կամ թուրմը։ Օրինակ` կոճապղպեղի յուղը կիրառում եմ ինհալացիաների ժամանակ, օգտագործում են տաքացնող մերսումներ անելիս, այն նաև ուժեղ սթրեսի ժամանակ հանում է լարվածությունը։
Ամենաօգտակարը թարմ կոճապղպեղն է, օգտակարությամբ թարմին հաջորդում է դրա չոր համեմունքը։ Արմատապտուղը սառեցնելու և մարինացնելու դեպքում վիտամինները քայքայվում են, թեև ակտիվ նյութերը մասամբ պահպանվում են։ Օգտակար հատկություններ Կոճապղպեղի արմատները մի շարք օգտակար հատկություններ ունեն։
Չափավոր օգտագործելու դեպքում դրանք արագացնում են նյութափոխանակությունը։ Հենց այդ պատճառով այն օգտագործվում են նիհարելու համար։ Այն հիանալի օգնում է մարսողության հետ կապված խնդիրների, նաև սննդային թունավորումների, սրտխառնոցի ու փսխումի ժամանակ։
Մագնիումի մեծ քանակի շնորհիվ թունավոր նյութերն ավելի արագ են հանվում օրգանիզմից, լավանում է նաև նյարդային համակարգի աշխատանքը։ Ասկորբինաթթվի, В, А խմբի վիտամինների, ցինկի, կալցիումի, յոդի ու բնական հակաբիոտիկների պարունակության շնորհիվ կոճապղպեղն ամրացնում է օրգանիզմն ու բարձրացնում է իմունիտետը։ Կոճապղպեղը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը հակաօքսիդանտների շնորհիվ պայքարում է ուղեղի բջիջների մահվան դեմ։
Հատկանշական է, որ այն հիանալի միջոց է նյարդադեգեներատիվ հիվանդությունների, մասնավորապես՝ ալցհայմերի ու պարկինսոնի հետաձգման համար։ Բացի այդ, արմատը լավացնում է կոգնիտիվ գործառույթներն ու լավացնում է հիշողությունը։
Հետազոտությունների համաձայն՝ կոճապղպեղի կանոնավոր օգտագործումը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի ու շաքարի մակարդակը։ Բացի այդ, կոճապղպեղը լավացնում է շրջանառությունն անոթներում, նվազեցնում է տրոմբի գոյացման ռիսկը։
Այդ պատճառով այս համեմունքը հաճախ արյան բարձր խտություն ունեցող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել։ Փոքր կոնքի օրգաններում արյան շրջանառությունը ուժեղացնելու շնորհիվ կոճապղպեղը պայքարում է սեռական դիսֆունկցիաների դեմ։