Այսօր զոհված զինծառայողն ընդամենը մի քանի օրվա ծառայող էր. մանրամասներ

զինվոր

Այսօր զոհված զինծառայողն ընդամենը մի քանի օրվա ծառայող էր. մանրամասներ։

Այսօր հակառակորդի կողմից արձակված կրակից զոհված պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանն ընդամենը երեք օր է, ինչ պայմանագրային զինծառայության էր անցել:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Փոքր Վեդիի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը: Զոհրաբ Սիանոսյանը բնակվում էր Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում՝ ընտանիքի հետ: Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ:

«Մի երեք-չորս օրվա ծառայող էր, մինչ այդ բանվորությամբ էր վաստակում»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեղեկություն տարածեց, որ մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավ-արևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը: