Այսօր վերջին հրաժեշտ տվեցինք Դավիթին, որին պայթյունից հետո փնտրում էինք բոլորս․ Մանե Գրիգորյան
Հաղորդավարուհի Մանեե Գրիգորյանի գրառումը․
«Այսօր վերջին հրաժեշտ տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղան, մեր հերոսը, որին վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս։
Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաները այստեղ են, ու բոլորիս խնդիրն է մեր հայրենակիցներին նորից ապրեցնելը՝ աշխատել, ուժեղանալ, չվախենալ՝ հանուն մեր զոհված տղաների, հանուն մեր հայրենիքի»: