Այս 7 քայլերը կօգնեն ձեզ շատ կարճ ժամանակահատվածում հետ վերադարձնել սիրելի տղամարդուն
Բաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնա։ Հիշեք, տղամարդը պետք է հստակ իմանա, որ կարող է կորցնել քեզ: Ուրեմն ի՞նչ անել…
1. Խզիր նրա հետ բոլոր շփումներդ
Ոչ մի զանգ ու հաղորդագրություն: Եթե դա ամեն դեպքում շատ բարդ է, ապա գոնե մի գրիր ու մի զանգիր առաջինը:
2. Մի եղիր նրա ընկերը
Հաճախ կանայք իրենց նախկին ամուսնուն կամ ընկերոջը վերադարձնելու համար աշխատում են լինել նրա ընկերը: Արդյունքում հենց ընկերական գոտում էլ մնում են: Բայց եթե դու նրա նկատմամբ ռոմանտիկ զգացմունքներ ունես, ընկերներ լինելը վատ գաղափար է: Նա պետք է տեսնի, որ դու քեզ լավ ես զգում նաև առանց իրեն:
3. Զբաղեցրու քեզ որևէ բանով
Զբաղված լինելը դժվարամատչելի լինելու ամենահեշտ եղանակն է: Այդպես տղամարդը ինքը կցանկանա քեզ իր կողքին տեսնել: Քեզ համար հոբբի գտիր, զվարճացիր ընկերներիդ հետ: Երբ դու զբաղված ես ու կյանքով լի, դու տղամարդու աչքերում շատ ցանկալի ես դառնում:
4. Դարձիր ինքդ քո լավագույն տարբերակը
Ցույց տուր նրան, թե ինչ է նա իր ձեռքից բաց թողնում: Եվ անգամ եթե նա դա չի գիտակցում, դու ավելի լավը կդառնաս ինքդ քեզ ու ապագա տղամարդուդ համար:
5. Մի խնդրիր նրան վերադառնալ
Այդպես դու ոչնչի չես հասնի, այլ միայն նրան ավելի հեռու կվանես: Իմացիր, նրան ավելի շատ կզարմացնի ու կհետաքրքրի քո սառնասրտությունը:
6. Համոզվիր, որ ձեր ընդհանուր ընկերները քեզ երջանիկ են տեսնում
Սա այն դեպքերի համար է, որ երբ նախկինդ նրանց հարցնի քո մասին, կամ իրենք ցանկանան նրան պատմել, ասեն, որ դու շլացուցիչ երջանիկ տեսք ունես:
7. Մի փչացրու ոչինչ, երբ նա վերջապես կապի դուրս գա
Նրան անմիջապես գրկաբաց մի ընդունիր: Նախ մտածիր, թե արդյո՞ք դեռ նախկինի պես ուզում ես նրան: Երկրորդ, նա չպետք է մտածի, որ կարող է հենց այդպես վերցնել ու վերադառնալ: Ցույց տուր քո հետաքրքրությունը, բայց մի շտապիր նրան ընդունել: