Աշխարհում նոր վիրուս է մոլեգնում, անգամ մեր հարեւան երկրներում են հայտնաբերվել, իսկ ՀՀ ԱՆ-ն լռում է
«Կապիկի ծաղիկ» վիրուսը սկսել է լայն տարածում ստանալ՝ ընդլայնելով աշխարհագրությունը, անգամ մեր հարեւան Թուրքիայում է հայտնաբերվել, սակայն ՀՀ Առողջապահության նախարարությունը խուսափում է ասել, ինչ են անում Հայաստանում վարակի մուտքը կանխելու համար։
Նշենք, որ այս վարակը առավել տարածված է աֆրիկյան երկրներում, սակայն վերջին շրջանում հայտնաբերվել է նաեւ Ֆիլիպիններում։ Ընդ որում՝ որոշ երկրներում հայտնաբերված շտամը տարբերվում է աֆրիկյանից։ Ասել է թե՝ նաեւ մուտացիայի է ենթարկվում։
Արձակուրդային այս ակտիվ շրջանում մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են մեկնում շրջագայությունների ու «Փաստինֆո»-ն փորձեց ՀՀ առողջապահության նախարարությունից ճշտել, թե արդյոք Հայաստանն ունի համապատասխան տեստեր՝ այս վարակն ախտորոշեսլու համար, ինչ է արվում կանխելու հնարավոր ներթափանցումը, սակայն այս հարցերի պատասխանն առողջապահության նախարարությունում այսօր չունեին, խոստացան վաղը պատասխանել։