Աշխեն Առաքելյանին շանտաժի են ենթարկել․ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ

Մի շարք թելեգրամյան ալիքներ մանրամասներ են ներկայացրել ԱԳՆ-ի աշխատակցի և ադրբեջանցու ենթադրյալ սիրային կապի մասին

«Աշխեն Առաքելյանը արտասահմանյան միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպել է մի ադրբեջանցի երիտասարդի։ Որոշ ժամանակ անց, հանդիպումներից և շփումներից հետո, նա գիշերել է նրա հետ։ Այս գործընթացը գաղտնի նկարահանվել է ադրբեջանական կողմի կողմից։

Որոշ ժամանակ անց տեսանյութը ցույց է տրվել Աշխեն Առաքելյանին, և դրա օգնությամբ նրան շանտաժի են ենթարկել, ստիպել են համագործակցել՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել տեսանյութը»:

ՔԿ-ից հայտնում են, որ ադրբեջանցուն գաղտնի տեղեկություններ փոխանցած կնոջ նկատմամբ վարույթ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։

Առավել մանրամասն այստեղ