Աշտարակի ճանապարհին յաշիկները ոնց ուզում «զվռնում են»` ստեղծելով 1,5 կիլոմետրանոց խցանում (Տեսանյութ)

Աշտարակի ճանապարհին յաշիկները ոնց ուզում «զվռնում են»` ստեղծելով 1,5 կիլոմետրանոց խցանում (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Տևական ժամանակ է` Հայաստանում կարծես թե դադարել էր ժողովրդի լեզվով ասած` «հաբրգած» «ուղեղներից թոփալ» որոշ վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների այսպիսի կոպիտ խախտումներ կատարելը: 

Այսօր` նոյեմբերի 11-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին  ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստից» դեպի Աշտարակ ավտոճանապարհին առաջացել էր 1.5 կիլոմետրանոց խցանում: 

Տպավորություն էր, որ գուցե հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Տեղում պարզվեց, որ 2 Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդներ, արհամարհելով ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը, ինչու չէ` նաև վստահ լինելով իրենց անպատժելիությունից, որ ոնց ուզեն, կվարեն ավտոմեքենաները, վարում էին ամենալկտի խախտում կատարելով: 

Նրանց չէր հետաքրքրում այն հանգամանքը, որ քաղաքացիները, տեսնելով այդ ամենը, ամենավերջին խոսքերն էին ուղղում ոչ միայն իրենց հասցեին, այլ նաև` Արագածոտնի մարզի պարեկներին: 

Նման բարձիթողի և անպատժելիության մթնոլորտ չէր լինի, եթե ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի գլխավորությամբ` մատների արանքով չնայեին իրենց աշխատանքին: