Առողջական վիճակի մի փոքր բարելավում. խորհուրդներ ամեն օրվա համար
Շաբաթական հինգ եւ ավելի անգամ շոկոլադ կերեք եւ դա կնվազեցնի սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը:
Մանրամասներ՝ հետազոտելով ավելի քան 4900 մարդ, Բոսթոնի Բրեյհեմի կանանց հիվանդանոցի հետազոտողները բացահայտեցին, որ այն մասնակիցները, ովքեր շաբաթական հինգ եւ ավելի անգամ կերել են մուգ, կաթնային եւ ընդհանրապես ցանկացած շոկոլադ, ավելի հազվադեպ են հիվանդացել սիրտ-անոթային հիվանդություններով, քան ընդհանրապես շոկոլադ չուտողները:
Թեպետ հետազոտությունը չի ուսումնասիրել արդյունքների ֆիզիոլոգիական հիմքերը, փորձագետները ենթադրում են, որ շոկոլադի մեջ պարունակվող ֆլավոնոիդ հակաօքսիդանտները կարող են նվազեցնել զարկերակյին ճնշումը, ինչն իր հերթին պաշտպանում է սիրտը:
Վիճակագրություն. Չափավոր մարզվելով ՝ օրական 30-60 րոպե, դուք 80%-ով կնվազեցնեք կաթնագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Մանրամասներ. Քաղցկեղի ազգային ինստիտուտի տվյալներով , ֆիզիկապես ակտիվ կանայք կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ավելի ցածր ռիսկ ունեն, քան նստակյաց կյանք վարող իրենց հասակակիցները:
Վիճակագրություն. Դիմեք ակնաբույժի, եթե տարիքի հետ տեսողության խնդիրներ են առաջանում , եւ դրանով դուք 64 %-ով կնվազեցնեք թուլամտության զարգացման ռիսկը, ի համեմատ նրանց, ովքեր չեն ստուգում իրենց տեսողությունը:
Մանրամսաներ. Օգտագործելով Medicare-ի տվյալները՝ Միչիգանի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ տեսողության խնդիրներով տարեց մարդիկ, ովքեր չեն բուժել տեսողությունը, ավելի հակված են թուլամտության զարգացմանը (ներառյալ Ալցհեյմերի հիվանդությունըՃ, քան նրանք, ովքեր դիմել են ակնաբույժի: Իրականում, փորձագետները ենթադրում են, որ վատ տեսողությունը կարող է թուլամտության նախանշանը լինել (ոչ միան ախտանշան, ինչպես կարծում էին նախկինում) , եթե այն չբուժել:
Վիճակագրություն. Շաբաթական վեց մղոն քայլեք եւ տարիքի հետ դուք կպահպանեք ձեր հիշողությունը:
Մանրամասներ. Պիտսբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ շաբաթական վեցից տասը մղոն քայլող մարդիկ ունեն ուղեղի գորշ նյութի ավելի մեծ ծավալ , քան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն քայլում: Գորշ նյութի ծավալի մեծացումը հանգեցնում է հիշողության ավելի քիչ խանգարումների (սովորաբար, տարիքի հետ ուղեղը փոքրանում է, ինչն էլ, ինչպես ցույց է տրվել, բացասական է ազդում հիշողության վրա):
Վիճակագրություն. Ստուգեք ձեր վահանագեղձը, եւ սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը 69%-ով ավելի ցածր կլինի:
Վիճակագրություն՝. Եթե դուք հավելյալ քաշ ունեք, ապա ազատվեք Ձեր մարմնի զանգվածի 7%-ից եւ դուք 58%-ով կնվազեցնեք 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը:
Մանրամասները. Շաքարախտի Ամերիկայն ասոցացիայի հետազոտությանը մասնակցել են մարմնի հավելյալ զանգվածով (պրեդիաբետ կոչվող վիճակ, երբ արյան մեջ բարձր է գյուկոզայի մակարդակը, բայց ոչ այնքան, որպեսզի շաքարախտ ախտորոշվի) ավելի քան 3000 մարդ:
Համաձայն այդ հետազոտության, մարդիկ, ովքեր նիհարում են, քիչ ճարպ ու կալորիաներ օգտագործելով, եւ մարզվում են շաբաթական գոնե 150 րոպե, կարողացել են հետաձգել կամ որոշ դեպքերում կասեցնել շաքարախտի զարգացումը: Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ քաշի կորուստը եւ ֆիզիկական ակտիվությունը լավացնում են օրգանիզմի կողմից ինսուլինի յուրացումը եւ գլյուկոզայի արտադրության ընթացքը, տեղեկացնում է Fox News-ը։