Ավարտվել է Փաշինյանի և ՔՊ-ականների հանդիպումը․ ռազմական դրություն կմտցվի՞
Քիչ առաջ ավարտվել է ԱԺ-ում ընթացող Փաշինյանի, ՔՊ–ականների ու արտգործնախարար Արարատ Միրզոյանի փակ հանդիպումը։
Չնայած սահմանին իրավիճակը կրկին լարվել է սկսած 18.00-ից, սակայն մենք տեղեկացանք, որ ռազմական դրություն մտցնելու հարց չի քննարկվել:
Օրակարգում վարչապետի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների վերջին այցերն ու արեւմուտքից ակնկալվող օգնության հարցն է: