Ավետ Բարսեղյանը խմել է իշխանափոխության կենացը

Ավետ Բարսեղյանը խմել է իշխանափոխության կենացը

Hraparak.am-ը գրում է․ Հոկտեմբերի 30-ին «Դվին» ռեստորանում տեղի է ունեցել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի հարսանեկան խնջույքը։

Մենք գրել էինք, որ խնջույքին ներկա են եղել ինչպես նախկին, այնպես էլ ներկա պաշտոնյաներ, քանի որ «Ջերմուկ» գործարանի հայտնի սեփականատեր Աշոտ Արսենյանը՝ քաղաքապետի հայրը, նախկինների օրոք պատգամավոր է եղել, սերտ կապեր է ունեցել հատկապես Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ շատ նախկինների հետ։

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը ներկա է եղել հարսանիքին։ Պսակադրության արարողությունը կայացել է Էջմիածնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձեռամբ։ Ապա բուն խնջույքը կայացել է «Դվինում», որտեղ դեմ դիմաց են հայտնվել նախկիններն ու ներկաները։

Ներկաներից եղել են նախարար Գնել Սանոսյանը, Վահան Քերոբյանը, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով այս պարագայում նաեւ հարսնացուի բարեկամն է, նրա հոր՝ Արսեն Արսենյանի ազգականը։

Հարսանեկան արարողությունը վարել է հայտնի երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով հայտնի է Նիկոլ Փաշինյանի մասին գրած երգի բառերով, որտեղ նրան ուղղակի խարազանել է վարչապետին։

Մեզ պատմեցին, որ նա կենացներ ասելիս էլ է նույնքան խայթող եւ համարձակ եղել՝  նորապսակներին մաղթել է ավելի լավ Հայաստանում ապրել, խոսել է այն մասին, որ այս աղետաբեր իշխանությունները մի օր հեռանալու են, փոխվելու են եւ դա դուր չի եկել հարսանիքին մասնակցողներից ոմանց։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում