Ավտովթարից մահացած 20-ամյա Արմեն Մամյանն ընտանիքի միակ տղան էր
Ավտովթարին զոհ դարձած 20-ամյա Արմեն Մամյանը Իջևան քաղաքից էր։ Արմենը ընտանիքի միակ տղան էր, ընտանիքը նաև աղջիկ ունի։ Նա ծառայում էր Սյունիքի մարզում, պիտի վերադառնար տուն:
Այս մասին հայտնում են Տավուշ հեռուստաընկերությունից։
Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի հատվածում զորացրված զինծառայողներին տեղափոխող «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի տաքսին հունիսի 11-ին վթարի էր ենթարկվել՝ գլորվելով ձորը, որի հետևանքով մեքենայի վարորդը և մեկ զորացրված զինծառայող զոհվել են, 5 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց:
Տուժած ուղևորներն են Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ազատ Առաքելյանը, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Ռաֆիկ Ոսկանյանը, 20-ամյա Սամվել Մամիկոնյանն ու Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը: