Արծրուն Հովհաննիսյանն այլ պաշտոնի կնշանակվի․ «Ժողովուրդ»

Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանն այլ պաշտոնի կնշանակվի։

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այլ պաշտոնի կնշանակվի: Ինչպես հայտնի է, նա երեկ, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեր տեղեկություններով՝ նա կնշանակվի ՊՆ ռազմական կրթության բաժնի պետ, իսկ թե կոնկրետ որ, այժմ ՊՆ-ում մի քանի տարբերակ են քննարկում, եւ դեռ վերջնական որոշում չկա:

Վերջինս գրել էր. «Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքաչյուր զինվորին եւ սպային, որ լիազորված եմ եղել եւ պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը:

Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: