Արտակարգ դեպք՝ Երևանում. օդապարիկը հայտնվել է Հրազդանի կիրճում. ժամանել են փրկարարներ

Արտակարգ դեպք՝ Երևանում. օդապարիկը հայտնվել է Հրազդանի կիրճում. ժամանել են փրկարարներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում ՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում օդապարիկ է արգելափակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ փրկարարների օգնության կարիք չկա. օդապարիկում առաջացել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով էլ օդապարիկն անվտանգ վայրէջք է կատարել:

Քիչ առաջ օդապարիկի մեջ գտնվող քաղաքացիներին օգնության են հասել նաև հատուկ մասնագետներ, ովքեր վառելիք են փոխանցում, ինչից հետո այն պետք է լիցքավորվի և օդապարիկը «կշարունակի օդում իր ճախրանքը»: