Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ժամանել են մեծ թվով փրկարարներ. ռումբի մասին ահազանգ է ստացվել
Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռներից մեկում ռումբ է դրված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օդանավակայան են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Մանրամասները՝ քիչ ուշ։