Արտակարգ իրավիճակ Վրաստան տանող ճանապարհին. հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հատել սահմանը

Արտակարգ իրավիճակ Վրաստան տանող ճանապարհին. հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հատել սահմանը

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի անցակետից դեպի Վրաստանի սահմանն անցնող հատվածում: 

Shamshyan.com ահանզանգած բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում վրացական կողմի թերի ու փնթի աշխատանքից, ասելով, որ եթե Հայաստանի մաքսատան աշխատակիցները աշխատում են օպերատիվ ու բարեխիղճ, ապա նույնը չես կարող ասել վրացական կողմի մասին:

Վրացական կողմում միտումնավոր, ժամեր շարունակ Հայաստանից մեկնողներին պահում են, ստուգումները կատարում են «կրիայի հոգեբանությամբ», ինչի պատճառով մարդիկ ժամերով ու օրերով չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը: 

Հերթն էլ անցնում է մի քանի կիլոմետրը: