Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում․ Սնուփ Դոգի հուզիչ խոսքերը
Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dog-ն իր ինստագրամյան էջում գրառում է արել՝ նշելով.
«Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։ Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում նախատեսվում է Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերի կամ բոլորիս հայտնի Սնուփ Դոգգի համերգը, որի համար պետբյուջեից հատկացվել է 6 միլիոն դոլար:
