Բաքվում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի ուժգնությունը, որը զգացվել է Բաքվում, կազմել է 5,6 մագնիտուդ, ասվում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի պաշտոնական կայքում։
Ավելի վաղ Եվրոպական սեյսմիկ կենտրոնը հայտնել էր Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, ցնցումները զգացվել են Բաքվում։
«Բաքվում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի աղբյուրը գտնվել է 64 կմ խորության վրա»,- ասվում է Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հաղորդագրության մեջ։