Բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին թաղապետը և մի քանի աշխատակիցներ

Բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին թաղապետը և մի քանի աշխատակիցներ

«Հրապարակ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով այսօր՝ ժամեր առաջ, իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին և թաղապետարանի մի քանի աշխատակիցների:

«Մասնավորապես, մեր աղբյուրները հայտնում են, որ բերման ենթարկվողների թվում են համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ խաչատրյանը, առևտրի բաժնի պետը Հրայր Արամյանը և կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը:

Ըստ նախնական տեղեկությունների, իրավապահները խոշոր յուրացումների հետքի վրա են դուրս եկել, շղթան, հնարավոր է, հասնի նաև նախկին թաղապետ Սաշա Կատվալյանին: