Բժիշկ Օլգա Տկաչեւան զգուշացրել է ջերմաստիճանի փոփոխության և շոգ եղանակին օդորակիչների օգտագործման հետ կապված ռիսկերի մասին։
Պրոֆեսորի խոսքով՝ օդորակիչի չափից ավելի օգտագործումը կարող է բարձրացնել մարմնի զգայունությունը բարձր ջերմաստիճանի նկատմամբ, ինչը մեծացնում է ջերմային հարվածի վտանգը։ Հատկապես զգույշ պետք է լինեն տարեցները և սրտանոթային հիվանդություններով տառապողները։