Բումերանգի օրենքը. Երբ ձեզ ցավ են պատճառում, հիշեք, որ ցավը կվերադառնա նրանց բումերանգի պես

Բումերանգի օրենք

Բումերանգի օրենքը. Երբ ձեզ ցավ են պատճառում, հիշեք, որ ցավը կվերադառնա նրանց բումերանգի պես

Նա, ով ձեզ երբևէ ցավ է պատճառել կամ դավաճանել է ձեզ,  կստանա նույնը կյանքում:

Սա մարդկային կյանքի  չգրված օրենքներից մեկն է:

Երբեմն մեզ վիրավորում են ու  մեծ ցավ  են պատճառում, և մենք ցանկանում ենք արժանի պատասխան տալ նրանց: Մենք ցանկանում ենք վրեժխնդիր լինել, ուզում ենք , որ նույն ցավը նա զգա, սպասում ենք, որ նա կպատժվի, և եթե դա տեղի չի ունենում, մենք մեզ ճնշված ենք զգում:  Սկսում ենք մտածել, որ աշխարհը մեր դեմ է ելել ու ինչպես ասում են  «թացը չորի հետ վառվում գնում է»:

Բայց դա այդպես չէ

Կյանքը բոլորին ու ամեն ինչ իր տեղն է դնում:  Եվ ամեն մարդ ստանում է իր արժանին:

Դա փաստ է, դուք ստանում եք այն, ինչ ներդնում եք այս աշխարհում,  այսինքն ինչ տալիս ես, այն էլ ստանում ես:

Եվ իմացեք, որ ձեր ու ձեզ ցավ պատճառողի միջև մեծ տարբերություն կա: Դուք վերապրելով և հաղթահարելով ցավը, վիրավորանքը անձնային աճ եք ապրում, իսկ նրանք գիտեն միայն ինչպես ցավեցնել, բայց չգիտեն ինչպես հաղթահարել ցավը, վիրավորանքը:

Երբեք մի մտածեք, որ ձեզ ցավ են պատճառել, որովհետև դուք թույլ եք, իսկ նրանք ուժեղ ,և նրանք երբեք նման ցավ չեն զգա: Տիեզերքը ձեր փոխարեն նրանց «հարցերը կլուծի»:

Տարեք ցավը, լաց եղեք և մոռացեք նրանց, ովքեր ձեզ ցավ են պատճառել գիտակցաբար, նրանք պատասխան կտան:

Աղբյուր՝ goodinfo-24.ru