Գագիկ Ծառուկյանի 500․000 դոլար արժողության ադամանդե քարերով ձեռքի ժամացույցը․ ֆոտո

Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի 500․000 դոլար արժողության ադամանդե քարերով ձեռքի ժամացույցը

Գագիկ Ծառուկյանը 2018 թվականին գնել է 7 ննջասենյակի կահույք, որից ամենաթանկն արժե 220 հազար եվրո: Մեծ ննջասենյակի կահույքներից մեկն արժեցել է 305 հազար եվրո, իսկ նախասրահի կահույքներից մեկն էլ՝ 298 հազար եվրո:

Ծառուկյանը 2018 թվականին գնել է նաև 20 հատ ջահ՝ 1 մլն 587 հազար եվրո ընդհանուր արժողությամբ: 2019 թվականին նա թանկարժեք որևէ գույք չի ձեռք բերել, սակայն ունի, օրինակ, 500 հազար դոլար արժողությամբ ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույց:

Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է՝ 167 մլն դոլար, 29 մլն եվրո, 675 մլն դրամ:

Ժամացույցի մոդելը՝ «Rolex GMT-Master» մոդելի ժամացույցն է։ Այն պատված է ադամանդե քարերով և ամենաթանկ նոր Rolex ժամացույցն է։