«Գարուն» թե՞ «Sənə qurban». Ադրբեջանը մեղադրում Սպիտակցի Հայկոյին և Տիգրան Ասատրյանին

«Գարուն» թե՞ «Sənə qurban». Ադրբեջանը մեղադրում Սպիտակցի Հայկոյին և Տիգրան Ասատրյանին

Ադրբեջանը Սպիտակցի Հայկոյին, Անդիին և Տիգրան Ասատրյանին մեղադրում է հեղինակային իրավունքի խախտման մեջ:

Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը հետաքննում է 1968 թվականին Ադրբեջանի ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ընդգրկված «Sənə qurban» երաժշտական ստեղծագործության «Գարուն» անվանմամբ Youtube-ում յուրացնելու և տարածելու հարցը։

Ըստ աղբյուրի, «Գարուն» երգը համընկնում է ադրբեջանցի կոմպոզիտոր Ալեքպեր Թագիևի «Sənə qurban» երաժշտական ստեղծագործության հետ։

Նշված երգը գրանցվել է Մտավոր սեփականության գործակալությունում (այն ժամանակ՝ ԱՀ Հեղինակային իրավունքի համամիութենական գործակալության վարչություն) 1978 թվականի հունիսի 10-ին։

Ավելի ուշ այս երգը, ըստ APA-ի, հայերեն «Գարուն» անունով կատարել են հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն, իրանա-ամերիկյան փոփ երգիչ Անդրանիկ Մադադյանը և այլք։

Բոլոր արխիվային փաստաթղթերում նշվում է, որ «Sənə qurban» երգը պատկանում է ադրբեջանցի հեղինակներին։

Ադրբեջանի ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովան այս երգը բազմիցս կատարել է արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, այդ թվում՝ Հայաստանում, նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում։