Գիշերը Զաքյան փողոցում մի խումբ անձիք ծեծել ու դանակահարել են մեկ հոգու. ինչն է պատճառը
Դանակահարություն Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում ։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, գիշերը ժամը 2:00-ի սահմաններում թեժ իրավիճակ է եղել Զաքյան փողոցի 3 հասցեի մոտ։
Ժամը2:00-ի սահմաններում Ա.Մանուկյանը իրավապահներին է զանգահարել ու հայտնել, որ 4 տղա այս պահին դանակով հարվածել են իրեն և երեխաներից մեկին, իսկ մյուսին էլ այս պահին ծեծի են ենթարկում։
Դեպքի վայր են շտապել իրավապահները եւ ականատես են եղել ծեծկռտուքի, դանակահարության։ Պարզվել է, որ Արտակ Պետրոսյանն անցանկալի արտահայտություն է արել Անկա Մանուկյանի հասցեին, ինչի արդյունքում վեճ, վիճաբանություն է սկսվել ու դանակահարել են Արտակ Պետրոսյանին։
Տեղեկացանք՝ դեպքով զբաղվում են իրավապահները։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում