Գիտնականները միաբերան պնդում են. Աստված կա և ապացուցում են նրա գոյության փաստը

Աստված կա

Գիտնականները միաբերան պնդում են. Աստված կա և ապացուցում են նրա գոյության փաստը

Գիտությունը ամեն ինչ բացատրում է գիտականորեն  և միշտ ձևավորված է եղել այն կարծիքը, որ գիտնականները ժխտում են Աստծո գոյության փաստը: Բայց պարզվում է հակառակը: Գիտնականները մեկը մյուսի հետևից սկսում են հաստատել Աստծո գոյության փաստը:  Մի շարք բացահայտումներից հետո նրանք սկում են հաստատել, որ ԱՍՏՎԱԾ ԿԱ:

Այժմ արդեն գիտնականների մեծամասնությունը հաստատակամորեն պնդում է, որ ԴՆԹ  մոլեկուլների կառուցվածքը չէր կարող ինքն իրեն ստացվել, դա մշակված է  ինչ որ մեկի ձեռքով:

Մարթեն Ջոն Ռիսը, որ շուրջ 500 իտական աշխատությունների հեղինակ է,  1,4 միլիոն ԱՄՆ դոլար է ստացել Արարչի գոյությունը ապացուցելու համար, չնայած, որ ինքն անձամբ աթեիստ էր :  Այլ գիտնականներ ևս  ապացուցում են Աստծո գոյությունը և դա անում են գիտական մեթոդներով:

Աստված կա և մենք կարող ենք  տեսնել Նրա կամքի դրսևորումները:  Դա շատ  գիտնականների  կարծիքն է, նրանք ոչ միայն հավատում են Արարչին, այլ նաև հիմնվում են նրա գիտելիքների վրա:

Ի դեպ Աստծո գոյությանը հավատացել են նաև  անցյալ դարերում շատ գիտնական ֆիզիկոսներ:   Մինչև Նյուտոնի ժամանակները կրոնը և գիտությունն իրարից առանձնացված չէին: Գիտությամբ զբաղվում էին հենց քահանաները, քանի որ կրթված մարդիկ էին:

Նյուտոնն ասում էր. » Ես մեխանիկայի օրենքները դուրս եմ բերում Աստծո օրենքներից»:

Երբ գիտնականները  ստեղծեցին միկրոսկոպը և սկսեցին ուսումնասիրել այն, թե ինչ է կատարվում բջջի ներսում, նրանք սկսցեին մտածել, որ  կյանքի արարումը  Արարչի ձեռքի գործն է:

Հետաքրքրականն այն է Աստծո գոյության փաստն ապացուցվել է հաշվարկների արդյունքում:

Գիտնակնաններն ասում են, որ մարդը հայտնվել է Երկրի վրա էվոլյուցիայի արդյունքում, բայց  հաշվի առնելով մարդու  ստեղծման համար  մուտացիաների  հաճախականությունը,  բիոքիմիական գործընթացների արագությունը, ապա կպահանջվեր  ավելի շատ ժամանակ, քան Տիեզերքի տարիքն է: Եվ  աթեիստ գիտնականներին  մնում է միայն համաձայնվել ու ընդունել Աստծո գոյության փաստը:

Փառքդ շատ լինի, Տեր Աստված: