«Գյոզալիս վաճառում եմ, գինը չսակարկելի». ինչու է Գրիգոր Դանիելյանը վաճառում բնակարանը
Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը վաճառքի է հանել իր բնակարանը, որը վերանորոգելու և գեղեցիկ տեսքի բերելու համար մեծ ջանքեր էր գործադրել։
Դերասանը տան լուսանկարին կից մեկնաբանություն էր թողել՝ գրելով․
«Դերասանի տունա, տնից գործի, գործից տուն։ Գյոզալիս վաճառում եմ, գինը չսակարկելի»։
![](https://socialblog.am/wp-content/uploads/2023/10/grigor-danielyan-tun.jpg)
Այս գրառումը պատճառ դարձավ, որպեսզի հետևորդները ենթադրեն, թե Գրիգոր Դանիելյանի ընտանիքը նույնպես պատրաստվում է արտագաղթել երկրից։
Դերասանը շտապել է մեկնաբանել․ «Հարգելիներս, ամենևին էլ արտագաղթելու նպատակ չունենք, հակառակը ավելի խորը արմատներ գցելու նպատակով ենք վաճառում»։