Գոհար Ավետիսյանը 610 հազար դոլար է պարտք հարկայինին․ ինչ է սպասվում նրան
Բլոգեր և ձեռնարկատեր Գոհար Ավետիսյանը Ռուսաստանի հարկային մարմիններին պարտք է գրեթե 55 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ «Ավետիսյանի պարտքը կազմում է 54,8 մլն ռուբլի»,- ասաց նա։
Միաժամանակ հունվարին հաղորդվել էր, որ Ավետիսյանի ընկերության՝ «Գեղեցկության ակադեմիա» ՍՊԸ-ի մոտ հայտնաբերվել են 1,9 մլն ռուբլու հարկերի, տուրքերի և տուգանքների գծով պարտքեր։
2023 թվականի ապրիլին Ավետիսյանն ընդգրկվել է 32 միլիոն հետևորդ ունեցող բլոգերների ցուցակում, որոնք պատրաստվում էին ստուգվել Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից փողերի լվացման և հարկերից խուսափելու համար։
Գոհար Ավետիսյանը դիմահարդար է, գեղեցկության բլոգեր և ձեռնարկատեր։ Նա ունի ավելի քան 12,3 միլիոն հետևորդ սոցցանցերում: