Գողը մոռացել է հեռախոսից անջատել լուսանկարները համացանց ուղարկելու ծառայությունը․ ինչ է կատարվել (ֆոտո)

Գողը մոռացել է հեռախոսից անջատել լուսանկարները համացանց ուղարկելու ծառայությունը․ ինչ է կատարվել (ֆոտո)

Համացանցում լուսանկարներ է հայտնվել, որը կոչվում է «Իմ հեռախոսը գողացած անծանոթի կյանքը» (Life of a stranger who stole my phone ), որը գողի կյանքի մասին է:

Բանն այն է, որ Դուբայից Հաֆիդը գողացել է գերմանացի զբոսաշրջիկ-բլոգերի հեռախոսը, որը հանգստանում էր Իբիցա կղզում:

Գողանալով հեռախոսը՝ գողը, սակայն, մոռացել է անջատել սմարթֆոնի՝ լուսանկարները ավտոմատ կերպով համացանց ուղարկելու ծառայությունը:

Հիմա Հաֆիդի արած բոլոր լուսանկարները ավտոմատ կերպով հայտնվում են Dropbox ծառայությունում, որտեղից էլ սմարթֆոնի նախկին սեփականատերը դրանք ներբեռնում է և ցուցադրում իր նոր բլոգում: