Դավիթ Առուշանյանը կուրսանտ ժամանակ նկարվել էր Նժդեհի հայտնի խոսքերով ցուցանակի մոտ. տարիներ անց հենց ինքը դարձավ այդ գաղափարախոսության մարմնացումը
Այս մասին իր էջում գրել է Արամ Գևորգյանը։
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսանելու տարիների նկարն է։ Պատին՝ մեջբերումներ են Նժդեհից։ Ու ուշադրությունս գրավեց հայտնի միտքը.
«Մահը մի համարիր հավիտենական կորուստ, և եթե հարկ է` մեռի՜ր, որ ապրի ցեղը Հայոց, մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի Հայրենիքիդ»…
Ի՜նչ իմանար, որ տարիներ անց հենց ինքն է դառնալու նժդեհյան այս գաղափարախոսության ու ռազմահայրենասիրական դաստիարակության մարմնացումը…