Դերասանուհի Տատյանա Սպիվակովան բարձրացել է Արարատի գագաթը և հուզիչ գրառում արել
Անվանի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան հաղթահարել է Արարատի բարձունքը։
Տատյանան հուզիչ գրառմամբ է կիսվել է ինսթագրամի իր էջի սթորի բաժնում։
«Այսպիսով, սա տեղի ունեցավ։ Գիշերը 6 ժամ բարձրանալուց հետո ես արեւածագին կանգնած եմ Արարատի գագաթին՝ 5137 մետր բարձրության վրա»,- գրել է Սպիվակովան, այնուհետեւ հայերենով հավելել,-«Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը»։