Դպրոցում վխտում են մկները (տեսանյութ)

Դպրոցում վխտում են մկները (տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Ծիլքարի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Արման Հովհաննիսյանը, ըստ կոլեկտիվի՝ դպրոցը դարձրել է սեփական «դուքանը»,սեփական ցորենի եւ գարու պաշարները պահեստավորում է դպրոցի նկուղում,  որի հետեւանքով ուսումնական հաստատության շենքը մկնանոց է դարձել, մկները վխտում են դասասենյակներում եւ ուսուցչանոցում։

Արման Հովհաննիսյանը տնօրեն է դեռեւս 2010 թվականից, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հովանավորչությունն ունեցող տնօրենը հեղափոխությունից հետո էլ է վերընտրվել պաշտոնում՝ ըստ լուրերի՝ ունենալով մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հովանավորչությունը։ 

Մեզ են փոխանցել լուսանկարներ եւ տեսանյութ, որոնք փաստում են, որ դպրոցը պահեստ է դարձել, իսկ կրծողներն ազատ ելումուտ ունեն աշխատասենյակներում, տեսանյութում դպրոցի ուսուցչանոցն է։

Ի դեպ, տարիներ առաջ այս դպրոցի անունը կրկին հայտնվել է մամուլում՝ անբարեկարգ լինելու եւ ձմռան ամիսներին չջեռուցվելու պատճառով։