«Եթե Հայաստանի ղեկավարությունը լսեր ինձ, պատերազմի կարիք չէր լինի». ինչ նկատի ունի Ալիևը

«Եթե Հայաստանի ղեկավարությունը լսեր ինձ, պատերազմի կարիք չէր լինի». ինչ նկատի ունի Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ստեփանակերտի ռազմական շքերթի ժամանակ և անդրադարձել Հայաստանին, 44-օրյա պատերազմին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Եթե ​​Հայաստանի ղեկավարությունը և նրա թիկունքում կանգնած որոշ արտաքին ուժեր այն ժամանակ և այսօր լսեին իմ խոսքերը, ղարաբաղյան երկրորդ պատերազմը չէր լինի։

Ես բազմիցս ասել եմ՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը. եթե չլքեք մեր հողերը, դեմ առ դեմ կհանդիպեք մեզ հետ մարտի դաշտում», – ասել է Ալիևը։