Եթե ունեք ցիստիտ, ապա պատրաստեք այս թուրմը

Եթե ունեք ցիստիտ, ապա պատրաստեք այս թուրմը

Ցիստիտը դասվում է այն հիվանդությունների թվին, որոնք անկախ ընթացքից` սուր կամ քրոնիկ, հնարավոր է բուժել դեղաբույսերով։

Միզամուղ. Մանրացրեք և խառնեք 1-ական ճ/գ վարսակի կանաչ և մանուշակ եռագույնի խոտեր, լոբու պատիճ։ 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 500 մլ եռջրում։ Թրմեք 3 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Միզամուղ հատկություն ունեն նաև` ձիաձետ դաշտայինի խոտը, գիհու պտուղը, կղմուխի և բոխնու արմատները, աղեխոտը, կեչու տերևը, տերեփուկի և թանթրվենու ծաղիկները։

Եթե նկատվում են ցիստիտի հետևանքով առաջացած ցավեր, ապա պատրաստեք հետևյալ թուրմը.

Խառնեք կեսական թ/գ փրփրուկի, եղինջի տերևներ, սրոհունդի խոտաբույս։ 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ, սուր նոպաների դեպքում։ Ազդեցիկ ցավազրկող միջոց է, սակայն հակացուցված է խախտել պատրաստման և ընդունման չափաբաժինները։

Ցավազրկող հատկություն ունի նաև տանձի և դաղձի տերևիների (1։1) խառնուրդը։

1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

Հակաբորբոքային. Խառնեք 1-ական ճ/գ արջախաղողի տերև, բերենիկե բժշկականի, եղեսպակի և 3 թ/գ ձիաձետ դաշտայինի խոտեր, 1 թ/գ տուղտ բժշկականի տերև։ 1 թ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, 5 րոպե պահեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։

Խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 10-15 օր։ Եփուկն օգտակար է նաև միզաքարային հիվանդության դեպքում։

Հակաբորբոքային հատկություններ ունեն նաև սրոհունդը, եղեսպակը, երիցուկի ծաղիկը, եղինջը, մասուրը, գիհին։

Երիկամների և միզուղիների բորբոքում. Խմեք 20-ական կաթիլ ակնամոմի 20 տոկոսանոց ոգեթուրմ, օրը 3 անգամ, լուծեք 50 մլ ջրի մեջ։

Պատրաստեք ակնամոմի ջրային լուծույթ (1։2), 20 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, ջերմաստիճանը` 60-80 C, և ողջ ընթացքում խառնեք լուծույթը։ Քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

Ակնամոմի ջուրը վնասազերծում է մանրէների, սնկերի, վարակների ազդեցությունը։ Ունի նաև հակաբորբոքային, ցավամոքիչ, արյունարգել և այլ օգտակար հատկություններ։