ԵՊՀ-ում հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից․ մանրամասներ

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։

ԵՊՀ 1-ին մասնաշենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են մի քանի ֆակուլտետներ, տեղակայված է նաև քիմիայի ֆակուլտետը, բայց քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի սենյակը, ԵՊՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

Նա նշեց, որ սխալ է շրջանառվող վարկածը, թե քիմիական նյութերն են եղել պայթյունի պատճառը։

Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։ Այս մասին հայտնել է ԵՊՀ մամուլի քարտուղարը։