Երբ ընդդիմադիր Նիկոլն անազատության մեջ է եղել, դիմել է Վստրեչի Ապերին, ով էլ օգնել է նրան․ Բաբկեն Հարությունյան

Վստրեչի ապեր Նիկոլ Փաշինյան

Երբ ընդդիմադիր Նիկոլն անազատության մեջ է եղել, դիմել է Վստրեչի Ապերին, ով էլ օգնել է նրան․ Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գցող և ուրացող մարդը երբեք չի կարող լավ ղեկավար լինել, երբեք՝ Նիկոլը վկա

Վստրեչի Ապերը հայտարարում է, որ երբ ընդդիմադիր Նիկոլը անազատության մեջ է եղել՝ դիմել են իրեն ու ինքն էլ օգնել է Նիկոլին ՝ այսօր վարչապետ Նիկոլի ոստիկանների վայրագությունների հետևանքով Ապերի թոռնիկը կորցրել է խոսելու ունակությունը։

Վերջերս էլ լրատվամիջոցների ղեկավարներն էին հայտարարում, որ երբ ընդդիմադիր Նիկոլը օգնության կարիք է ունեցել՝ Աննան դիմել է իրենց՝ իրենք օգնել են , այսօր՝ վարչապետ Նիկոլը բոլոր հնարավոր միջոցներով ճնշում է գործադրում իրեն օգնած լրատվամիջոցների վրա և ամենակեղտոտ ձևով պիտակավորում նրանց։

Վստրեչի Ապեր

Տարբեր քաղաքական գործիչներ, կուսակցությունների ղեկավարներ, ովքեր ընդդիմադիր Նիկոլի նեղության ժամանակ կանգնել են նրա կողքին, այսօր դժգոհում են, որ վարչապետ նիկոլը նույնիսկ նրանց հեռախոսազանգերին չի պատասխանում, և այսպես շարունակ։

Վաղը, երբ Նիկոլը չի լինի երկրի ղեկավարը, այսօրվա բազմաթիվ պաշտոնյաներ ցուցմունք տալուց հայտարարություններ են անելու և ասելու են՝ տարբեր ապօրինությունների են դիմել Նիկոլի հրահանգով, որ Նիկոլի հիվանդ ցանկությունները ի կատար ածվեն, բայց Նիկոլը հրաժարվելու է խոստովանել, որ հրահանգները ինքն է տվել և գցում է նրանց։

Գցող և ուրացող մարդը երբեք չի կարող լավ ղեկավար լինել, երբեք՝ Նիկոլը վկա։»