Երեխաներին բարուրելը խստիվ արգելվում է. ահա թե ինչու
Ջինիշյան հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի համակարգող Զարա Ջանիբեկյանը նշեց, որ հենաշարժողական ապարատի, կոնքազդրի զարգացող/բնածին հոդախախտնամենահաճախ հանդիպող բնածին ձևախախտումն է. այն աղջիկների մոտ 5-7 անգամ ավելի հաճախ է լինում, քան` տղաների։
«Հոդախախտը նախապես հայտնաբերելու և բուժելու դեպքում կծախսվի 32,000 ՀՀ դրամ: Նախապես չհայտնաբերելու և վիրահատական միջոցով բուժելու դեպքում կծախսվի 957,400 ՀՀ դրամ:
Ծախսերի միջև տարբերությունը կկազմի 925,400 ՀՀ դրամ»: Ջանիբեկյանը նշեց, որ բարուրելը նպաստում է կոնքազդրային հոդախախտի զարգացմանը, այդ իսկ պատճառով երեխաներին բարուրելը խստիվ արգելվում է. «Շրջաններում, մանավանդ Ախուրյանի մոր և մանկական կլինիկայում երեխաներին բարուրում են:
Բարուրել չի կարելի մի քանի պատճառներով. եթե երեխան ծնվում է և մի կոնքազդրային հոդն անհաս է, բարուրելու դեպքում այն տեղաշարժվում է: Նույն արյան հոսքը: Եթե երեխային բարուրում եք՝ արյան հոսք չկա»: Կարինե Սարիբեկյանը նշեց, որ բարուրելը ռիսկեր է պարունակում նաև առողջ երեխայի համար:
Նորածնային սկրինինգների ծրագրերն իրականացվում են բյուջետային միջոցների և միջազգային կազմակերպությունների հաշվին: