Երեխա ունենալու համար փոխնակ մայր գտանք ու դա մի մեծ պատմություն բերեց գլխներիս

Երեխա ունենալու համար փոխնակ մայր գտանք ու դա մի մեծ պատմություն բերեց գլխներիս

Երկար տարիներ ամուսնուս հետ սիրով ապրելուց հետո, էդպես էլ երեխաներ չէինք կարողանում ունենալ։

Ամուսինս ինձ շատ լավ էր վերաբերվում, բայց սկեսուրս կյանքս ուտում էր, ամեն օր ինձ նյարդային վիճակների մեջ էր գցում։

Հարևանների մոտ մեր անձնականն էր քննարկում, ինձ չբեր էր դարձրել բարեկամների մոտ։ Երկու տարի է ինչ ամուսնացած էինք ու հղիացա։ Էդ օրը բերեց, ոսկեղեն նվիրեց ինձ ցուցադրական։

Ես էլ մտածեցի, որ կփոխվի, բայց մի ամիս հետո նորից նույնը բերեց գլխիս։ Ամեն արածիս վրա խոսում էր, մորս տուն չէր թողնում գնայի։

Հանգստացնողներ էի խմում, բայց դրանք էլ չօգնեցին ու երեխայիս կորցրի։ Դրանից հետո ամուսինս տուն գտավ ու տեղափոխվեցինք վարձով ապրելու։ Բայց առաջին երեխայիս կորուստը խնդիրներ առաջացրեց ու դրանից վեց տարի անց էլ չհղիացա։

Վերջապես խիզախություն հավաքեցինք, երկար մտածեցինք ու որոշեցինք դիմել փոխնակ մոր օգնության։

Ամուսինս այնքան էլ կողմ չէր սկզբում, սկեսուրս էլ անգրագետ կարծիքներ արտահատեց, կռիվ սարքեց։

Բայց գտանք մեկին ու հստակ որոշեցինք, որ պիտի մեր երեխան ունենայինք։ Զարմացա, որովհետև սուրոգատ մայրը կին չէր, այլ մի երտասարդ, սիրունիկ աղջիկ։

Մի ամիս էր անցել ու սկսեց պահանջներ ներկայացնել։ Անդհատ գումար էր ուզում ընթացքում, ոնց որ շահագործեր մեզ։

Ամուսինս էլ փոխանակ հետս համաձայներ, տեսնեք, թե ոնց էր դրան պաշտպանում։ Իմ հանդեպ սառել էր, շուտ-շուտ էինք կռվում։

Մի օր էլ էկավ ու ասեց, որ պիտի բաժանվենք։Էդ անամոթը ամուսնուս խելքը կերել ու իրանով էր արել։

Սպասեցի երեխես ծնվեց ու դրան էնպես խայտառակ արեցի, որ ամեն տեղ փչացածի պես էին վերաբերվում ու վրան ծիծաղում։