Երիտասարդները վեյփ օգտագործելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց․ մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Երիտասարդները վեյփ օգտագործելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց․ մեկը վերակենդանացման բաժանմունքում է

ՌԴ Կիրովի շրջանի 16-ամյա դպրոցական աղջիկը, ով երեք տարի շարունակ օգտագործել է վեյփ, սկսել է տևական հազ ունենալ։

Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է թոքաբորբ։ Այս մասին գրում է NTV-ն։Աղջկա 16-ամյա ընկերը նույնպես երկար ժամանակ օգտագործել է վեյփ։ Դրա հետևանքով պատռվել են նրա թոքերի օդային բշտիկները, և նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Բժիշկներն ահազանգում են՝ վեյփը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, հատկապես դեռահասների շրջանում։