Զինակից ընկերները թողել են Կամոյիս մարտի դաշտում վիրավոր․ երեխաներիս չէի կարողանում հանգստացնել․ արցախցի

Զինակից ընկերները թողել են Կամոյիս մարտի դաշտում վիրավոր․ երեխաներիս չէի կարողանում հանգստացնել․ արցախցի

«Այդ չարաբաստիկ օրը ես ծառայության մեջ էի, իսկ ամուսինս՝ Հաթերքի 545 մարտական դիրքում։ Երեխաներս դպրոցում էին, զանգեցի սկեսուրիս, որ երեխաներին տիրություն անի, կապ չկար, զանգերը կիսատ էին մնում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է զոհված զինծառայողի այրի, զինվորական Ծովիկ Գրիգորյանը։

Ծովիկն այդպես էլ ողջ օրը չի կարողացել կապ հաստատել երեխաների հետ ու միայն հաջորդ օրն է հասել տուն։

«Ահավոր ապրումներ էին։ Կռվի հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 9-ի կողմերը, հասա գյուղ, երեխաներս ապաստարանում էին, վերցրեցի նրանց ու ճանապարհվեցի դեպի Ստեփանակերտի օդանավակայան։

Ամսի 19-ից ոչ մի տեղեկություն չկար ամուսնուցս, ում դիմում էի մի բան իմանալու համար, ոչ ոք ոչինչ չէր ասում»,- ասում է մեր զրուցակիցը՝ ցավով հիշելով սեպտեմբերի 20-ի այն ահասարսուռ օրը, երբ լսեց ամուսնու մահվան բոթը։

«Երեկոյան իմացա ամուսնուս զոհվելու մասին: Երեխաներիս չէի կարողանում հանգստացնել»,- ասում է Ծովիկը։ Արցախցի կնոջ համար մղձավանջն այսքանով չի ավարտվել, մի քանի օր շարունակ դիահերձարաններում սկսել է փնտրել ամուսնու մարմինը, բայց ապարդյուն։

«Հետո իմացա, որ իր զինակից ընկերները թողել են Կամոյիս մարտի դաշտում վիրավոր»,- ասում է Ծովիկը, ով սեպտեմբերի 25-ին սկեսուրի հետ երեխաներին ուղարկել է Երևան, ինքը սկեսրայրի ու եղբոր հետ մնացել է Ստեփանակերտում, որպեսզի գտնեն ամուսնու դին։

Եվ միայն 2 օր՝ ՆԳՆ աշխատակիցների և եղբոր որոնողական աշխատանքների շնորհիվ է հաջողվել գտնել Կամոյի մարմինը։ «Միայն 2 օր հետո հաջողվեց գտնել ամուսնուս և իր ընկերոջ դիակը մարտական դիրքում։ Հաջորդ մեծ ցավը այն էր, որ թույլ չէին տալիս դիակը տեղափոխել Երևան․․․ Մեծ դժվարությամբ, բայց կարողացանք բերել։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում