Զոհված երեխաների մյուս եղբայրը գլխի բեկորային վնասվածք ունի, մայրը` հիվանդություն. ընտանիքը տուն է փնտրում
Բռնի տեղահանված արցախցիների հարցերով կամավոր հիմունքներով զբաղվող Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եկեք էլի, ահավոր շտապ գործ ունենք.
Մասիս քաղաքում շտապ բնակարան է պետք՝ զոհված բալիկների ընտանիքի համար:
Հրաշքով փրկված երրորդ եղբայրը վեց տարեկան է ընդամենը, բեկորային վնասվածք ունի գլխում, առաջին վիրահատությունն արված է, երկրորդին են սպասում, բալիկը ամեն ինչ տեսել է ու նաև հոգեբանի կարիք ունի, նրանց մայրիկն էլ օնկոլոգիական խնդիր ունի:
Բնակարանի համար կվճարվի»: